Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Մոսկովյան պատմությունը»

«Մոսկովյան պատմությունը»
05.09.2014 | 17:57

Սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին «Մոսկվայի տան» կինոհամերգային դահլիճում տեղի կունենա տոնական երեկո` նվիրված Մոսկվայի օրվան: Հյուրերի թվում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական դեսպանորդ Անդրեյ Իվանովը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը, Հ. Թումանյանի անվան տիկնիկային

թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և այլք: Հնչելու են Մոսկվային նվիրված երգեր, հուշեր Մոսկվայի մասին:
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Դոբրովոլսկին և նրա կինը` բանասիրության դոկտոր, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Արմանուշ Կոզմոյանը կպատմեն իրենց «մոսկովյան պատմությունը»:
Մոսկվայի օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի առաջին շաբաթ օրը:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ